Yerevan, 24.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ գաղտնիք է թաքցնում Հաղթանակի կամուրջը. ՖՈՏՈՇԱՐՔ

PHOTO

Այս առեղծվածային պատմությունը սկիզբ է առել ստալինյան բռնապետության տարիներին, թաքցվել վախի մթնոլորտում և բացահայտվել միայն մեր օրերում:   

Մինչև ծնկները ջրի մեջ աշխատող շինարարները ջրի հոսքը փակելու համար պատնեշ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ փորել` կամրջի երեք սյուների հիմքերը դնելու համար: Արդեն բետոնը լցնելու պահին հանկարծ շինարարներից մեկը ձայն է տալիս բրիգադավար Հովհաննիսյանին. «Տես, թե ինչ եմ գտել»: Գտածոն ուղղահայաց կանգնած և դեպի հողի անհայտ շերտերը մխրճվող մետաղե սյուն էր` 25 սմ տրամագծով, կոնաձև գլխով և շրջանաձև փոսորակով:   

Սյունը, միանշանակորեն, բնության ստեղծագործություն չէր. չափազանց կարծր մետաղն ու իդեալական շրջագիծը մատնում էին դրա արհեստածին լինելը: Միևնույն ժամանակ, նման մետաղ մշակելու համար այդպիսի մեծության հաստոց անցյալ դարի 30-ականներին գոյություն ունենալ չէր կարող: Շինարարների համար անհասկանալի էր, թե ինչպես է պատրաստվել սյունը. եթե դրա մետաղը կաղապարով էր լցվել, ապա հետքերը որևէ տեղ պետք է երևային: Սակայն սյունն ամենակատարյալ կլորություն ուներ և այնքան կարծր էր, որ բանվորների մուրճերը ռետինե գնդակի նման հետ էին շպրտվում: Այն նույնիսկ քերծել չէր հաջողվում (սյանը հարվածող բանվորներից մեկի մուրճն այնպիսի ուժով է հետ թռել, որ նա հազիվ է խույս տվել` փրկվելով հուժկու հարվածից): Շինարարները դիմում են ղեկավարությանը՝ առաջարկելով հնագետների հրավիրել: Աշխատանքները դադարեցվում են: Սակայն մի քանի ժամ անց, չսպասելով մասնագետների ժամանումին, շինարարներին կարգադրվում է բետոնը լցնել հայտնաբերված սյան վրա...  

Հրանտ Հովհաննիսյանի որդին` Արամայիս Գարեգինյանը, հյուրընկալվելով «Ճարտարապետություն, շինարարություն»ամսագրի խմբագրությունում, մեր ընթերցողների համար կրկին վերակենդանացրեց կամրջի կառուցման հետ կապված առեղծվածային պատմությունը, որը մահվանից առաջ հայրն իրեն էր վստահել, պատվիրել հիշել և պահպանել մինչև «բարի և խաղաղ ժամանակները», երբ հնարավոր կլիներ այդ մասին բարձրաձայնել:

  Արամայիսը վստահ է, որ ժամանակակից տեխնիկայի համար խնդիր չէ քանդել բետոնը և ուսումնասիրել սյունը: Ընդ որում, հերքում է այն մտավախությունը, թե դրա համար կարիք կլինի կամուրջը քանդել: Նոր տեխնոլոգիաները լիովին ընձեռում են սյանը կողքից մոտենալու հնարավորությունը:   Արամայիս Գարեգինյանը սյունը պեղելու խնդրանքով դիմել է ԳԱԱ հնագիտության ինստիտուտին, սակայն պատասխան չի ստացել: Նման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի ծախսեր են հարկավոր: Սակայն գտածոն իր հնագիտական արժեքով կարող է հազարապատիկ գերազանցել ներդրումը: Այս մասին խոսում են անգամ օտարերկրացիները: Գարգինյանի կարծիքով Հաղթանակի կամրջի տակ գտնվող սյունը, ինչու չէ, կարող է լինել հայ ժողովրդի անցյալն ու ներկան կամրջող հաղթության սյուն` չափազանց կարևոր մեր ազգի համար: Դրա բացահայտումը կարող է փոխել գիտնականների հայացքը պատմական շատ իրադարձությունների վերաբերյալ: Դա կարող է լինել բանալի` բացելու համար այն դուռը, որը տանում է դեպի, գուցե և մեզ անհայտ քաղաքակրթություն: Սա հասկանալով` որոշ գործարարներ նույնիսկ պատրաստ են եղել հովանավորելու աշխատանքները:   

Հաղթանակի կամրջի տակ այս հետաքրքիր գտածոյի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքը: Իսկ մեզ մոտ այս մասին դեռ լռում են...            

School purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance Global