Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ գաղտնիք է թաքցնում Հաղթանակի կամուրջը. ՖՈՏՈՇԱՐՔ

ՖՈՏՈ

Այս առեղծվածային պատմությունը սկիզբ է առել ստալինյան բռնապետության տարիներին, թաքցվել վախի մթնոլորտում և բացահայտվել միայն մեր օրերում:   

Մինչև ծնկները ջրի մեջ աշխատող շինարարները ջրի հոսքը փակելու համար պատնեշ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ փորել` կամրջի երեք սյուների հիմքերը դնելու համար: Արդեն բետոնը լցնելու պահին հանկարծ շինարարներից մեկը ձայն է տալիս բրիգադավար Հովհաննիսյանին. «Տես, թե ինչ եմ գտել»: Գտածոն ուղղահայաց կանգնած և դեպի հողի անհայտ շերտերը մխրճվող մետաղե սյուն էր` 25 սմ տրամագծով, կոնաձև գլխով և շրջանաձև փոսորակով:   

Սյունը, միանշանակորեն, բնության ստեղծագործություն չէր. չափազանց կարծր մետաղն ու իդեալական շրջագիծը մատնում էին դրա արհեստածին լինելը: Միևնույն ժամանակ, նման մետաղ մշակելու համար այդպիսի մեծության հաստոց անցյալ դարի 30-ականներին գոյություն ունենալ չէր կարող: Շինարարների համար անհասկանալի էր, թե ինչպես է պատրաստվել սյունը. եթե դրա մետաղը կաղապարով էր լցվել, ապա հետքերը որևէ տեղ պետք է երևային: Սակայն սյունն ամենակատարյալ կլորություն ուներ և այնքան կարծր էր, որ բանվորների մուրճերը ռետինե գնդակի նման հետ էին շպրտվում: Այն նույնիսկ քերծել չէր հաջողվում (սյանը հարվածող բանվորներից մեկի մուրճն այնպիսի ուժով է հետ թռել, որ նա հազիվ է խույս տվել` փրկվելով հուժկու հարվածից): Շինարարները դիմում են ղեկավարությանը՝ առաջարկելով հնագետների հրավիրել: Աշխատանքները դադարեցվում են: Սակայն մի քանի ժամ անց, չսպասելով մասնագետների ժամանումին, շինարարներին կարգադրվում է բետոնը լցնել հայտնաբերված սյան վրա...  

Հրանտ Հովհաննիսյանի որդին` Արամայիս Գարեգինյանը, հյուրընկալվելով «Ճարտարապետություն, շինարարություն»ամսագրի խմբագրությունում, մեր ընթերցողների համար կրկին վերակենդանացրեց կամրջի կառուցման հետ կապված առեղծվածային պատմությունը, որը մահվանից առաջ հայրն իրեն էր վստահել, պատվիրել հիշել և պահպանել մինչև «բարի և խաղաղ ժամանակները», երբ հնարավոր կլիներ այդ մասին բարձրաձայնել:

  Արամայիսը վստահ է, որ ժամանակակից տեխնիկայի համար խնդիր չէ քանդել բետոնը և ուսումնասիրել սյունը: Ընդ որում, հերքում է այն մտավախությունը, թե դրա համար կարիք կլինի կամուրջը քանդել: Նոր տեխնոլոգիաները լիովին ընձեռում են սյանը կողքից մոտենալու հնարավորությունը:   Արամայիս Գարեգինյանը սյունը պեղելու խնդրանքով դիմել է ԳԱԱ հնագիտության ինստիտուտին, սակայն պատասխան չի ստացել: Նման աշխատանքներ իրականացնելու համար որոշակի ծախսեր են հարկավոր: Սակայն գտածոն իր հնագիտական արժեքով կարող է հազարապատիկ գերազանցել ներդրումը: Այս մասին խոսում են անգամ օտարերկրացիները: Գարգինյանի կարծիքով Հաղթանակի կամրջի տակ գտնվող սյունը, ինչու չէ, կարող է լինել հայ ժողովրդի անցյալն ու ներկան կամրջող հաղթության սյուն` չափազանց կարևոր մեր ազգի համար: Դրա բացահայտումը կարող է փոխել գիտնականների հայացքը պատմական շատ իրադարձությունների վերաբերյալ: Դա կարող է լինել բանալի` բացելու համար այն դուռը, որը տանում է դեպի, գուցե և մեզ անհայտ քաղաքակրթություն: Սա հասկանալով` որոշ գործարարներ նույնիսկ պատրաստ են եղել հովանավորելու աշխատանքները:   

Հաղթանակի կամրջի տակ այս հետաքրքիր գտածոյի մասին մի քանի տարի առաջ ֆիլմ է ցուցադրել Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքը: Իսկ մեզ մոտ այս մասին դեռ լռում են...            

Հարավային Աֆրիկայի նախագահը չեղարկել է հանրային միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով Աֆրիկյան երկրները հետաքրքրություն են ցուցաբերում Էբոլայի ռուսական պատվաստանյութի նկատմամբ Հունվարի 1-ից համայնքապետերն ու իրենց աշխատակիցները կրկնակի կամ եռակի բարձր աշխատավարձ կստանան Ես վարկ տալ-ստանալով չեմ զբաղված էստեղ, ես ՀՀ վարչապետն եմ․ Փաշինյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք «Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ ՊետրոսյանըԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանԿառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը Չինաստանի համագործակցությունը այլ երկրների հետ չպետք է ենթարկվի երրորդ կողմերի միջամտության. ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջnցների ԱՄՆ օրինագծի մասին ԱՄՆ-ն 3 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքները՝ գնաճը զսպելու համար ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել Ի՞նչ է սպասվում վարկերին ու ավանդներինԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը. Փաշինյան ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են