Ռուսաստանում մայրը շենքի 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը
SOCIETYՌԴ Մոսկվայի մարզում գտնվող Միտիշչի քաղաքում մայրը բնակելի շենքի 15-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից նետել է իր 7-ամյա դստերը, գրում է lenta.ru-ն:
7-ամյա աղջիկը տեղում մահացել է:
Հայտնի է, որ ընտանիքի անդամներն արտառոց վարքագծով աչքի չեն ընկել, երեխաների և ծնողների ընդհանուր բնութագիրը գնահատվել է դրական:
Դեպքի օրը տանը գտնվել են մայրն ու երկու երեխաները, հայրն աշխատավայրում է եղել:
Հաղորդվում է նաև, որ 5-ամյա դուստրը չի տուժել:
Երեխային պատուհանից նետած 34-ամյա մայրը ձերբակալված է, հաղորդվում է, որ նա գտնվում է ոչ ադեկվատ վիճակում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



