Ռուսաստանում մայրը շենքի 15-րդ հարկից նետել է 7-ամյա դստերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌԴ Մոսկվայի մարզում գտնվող Միտիշչի քաղաքում մայրը բնակելի շենքի 15-րդ հարկում գտնվող բնակարանի պատուհանից նետել է իր 7-ամյա դստերը, գրում է lenta.ru-ն:
7-ամյա աղջիկը տեղում մահացել է:
Հայտնի է, որ ընտանիքի անդամներն արտառոց վարքագծով աչքի չեն ընկել, երեխաների և ծնողների ընդհանուր բնութագիրը գնահատվել է դրական:
Դեպքի օրը տանը գտնվել են մայրն ու երկու երեխաները, հայրն աշխատավայրում է եղել:
Հաղորդվում է նաև, որ 5-ամյա դուստրը չի տուժել:
Երեխային պատուհանից նետած 34-ամյա մայրը ձերբակալված է, հաղորդվում է, որ նա գտնվում է ոչ ադեկվատ վիճակում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
3
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



