Ռուսաստանը G7-ի՝ հետաքրքրությունների ակումբի հետ որևէ կապ չունի. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի «Մեծ յոթնյակի» հետ, և այդ կազմակերպությունը համեմատել է «հետաքրքրությունների ակումբի» հետ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պուտինը նշել է, որ երբ ՌԴ-ն եղել է G8-ի կազմում, ակտիվորեն մասնակցել էր կազմակերպության աշխատանքներին, քննարկումներին ու այս փաստաթղթերի պատրաստմանը:
«Ինձ թվում է, որ դրանում ինչ-որ իմաստ կար, քանի որ մենք գոնե ինչ-որ այլընտրանքային տեսակետ էինք հայտնում: Սակայն մեր գործընկերները որոշեցին, որ այլընտրանքային տեսակետի կարիք չունեն: Դա իրենց որոշումն է: Սակայն դա կազմակերպություն չէ, դա արդեն հետաքրքրությունների ակումբ է: Մենք հաջողություն ենք մաղթում այդ ձևաչափին»,- ասել է ՌԴ նախագահը:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



