Ռուսաստանը G7-ի՝ հետաքրքրությունների ակումբի հետ որևէ կապ չունի. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի «Մեծ յոթնյակի» հետ, և այդ կազմակերպությունը համեմատել է «հետաքրքրությունների ակումբի» հետ. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Պուտինը նշել է, որ երբ ՌԴ-ն եղել է G8-ի կազմում, ակտիվորեն մասնակցել էր կազմակերպության աշխատանքներին, քննարկումներին ու այս փաստաթղթերի պատրաստմանը:
«Ինձ թվում է, որ դրանում ինչ-որ իմաստ կար, քանի որ մենք գոնե ինչ-որ այլընտրանքային տեսակետ էինք հայտնում: Սակայն մեր գործընկերները որոշեցին, որ այլընտրանքային տեսակետի կարիք չունեն: Դա իրենց որոշումն է: Սակայն դա կազմակերպություն չէ, դա արդեն հետաքրքրությունների ակումբ է: Մենք հաջողություն ենք մաղթում այդ ձևաչափին»,- ասել է ՌԴ նախագահը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



