Քադիրովը Ելիզավետա Գլինկայի անունը շնորհեց Գրոզնու մանկական հիվանդանոցին
INTERNATIONAL NEWSՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը որոշում Է ընդունել հավերժացնել Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի աղետից զոհված «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկայի հիշատակը եւ նրա անունը շնորհել Գրոզնու Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին:
«Իմ կողմից որոշում Է ընդունվել Ելիզավետա Պետրովնայի անունը շնորհել Գրոզնի քաղաքի Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին»,-դեկտեմբերի 26-ին ասել Է Քադիրովը «Ինտերֆաքս»-ին:
Բացի այդ, Քադիրովը հետմահու «Չեչնիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» մեդալով Է պարգեւատրել Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի՝ ավիաաղետից զոհված գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին:
«Վստահ եմ, որ այս մեծ մարդկանց անունները ընդմիշտ կգրվեն Ռուսաստանի պատմության մեջ»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



