Քադիրովը Ելիզավետա Գլինկայի անունը շնորհեց Գրոզնու մանկական հիվանդանոցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը որոշում Է ընդունել հավերժացնել Սեւ ծովում Տու-154 ինքնաթիռի աղետից զոհված «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկայի հիշատակը եւ նրա անունը շնորհել Գրոզնու Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին:
«Իմ կողմից որոշում Է ընդունվել Ելիզավետա Պետրովնայի անունը շնորհել Գրոզնի քաղաքի Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցին»,-դեկտեմբերի 26-ին ասել Է Քադիրովը «Ինտերֆաքս»-ին:
Բացի այդ, Քադիրովը հետմահու «Չեչնիայի Հանրապետության հանդեպ վաստակի համար» մեդալով Է պարգեւատրել Ա.Վ. Ալեքսանդրովի անվան երգի-պարի անսամբլի՝ ավիաաղետից զոհված գեղարվեստական ղեկավար Վալերի Խալիլովին:
«Վստահ եմ, որ այս մեծ մարդկանց անունները ընդմիշտ կգրվեն Ռուսաստանի պատմության մեջ»,-ասել Է Չեչնիայի ղեկավարը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



