Երկուշաբթի Բելառուսում կիջեցվեն պետական դրոշները. Լուկաշենկոն սգո օր է հայտարարել` ի հիշատակ Ту-154-ի զոհերի
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը, ինչպես նաև Սոչիում Ту-154 ավիավթարի զոհերի հարազատներին և մտերիմներին: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունը:
«Երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ` դեկտեմբերի 26-ին Բելառուսի նախագահի նստավայրում և այլ պետական հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները` ի նշան համերաշխության և վշտի` կապված Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բելառուսում սահմանափակվել է նաև ժամանցային հեռուստածրագրերի և միջոցառումների անցկացումն ու հեռարձակումը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



