Երկուշաբթի Բելառուսում կիջեցվեն պետական դրոշները. Լուկաշենկոն սգո օր է հայտարարել` ի հիշատակ Ту-154-ի զոհերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցավակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը, ինչպես նաև Սոչիում Ту-154 ավիավթարի զոհերի հարազատներին և մտերիմներին: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` մեջբերելով Լուկաշենկոյի մամլո ծառայության հաղորդագրությունը:
«Երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ` դեկտեմբերի 26-ին Բելառուսի նախագահի նստավայրում և այլ պետական հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները` ի նշան համերաշխության և վշտի` կապված Ռուսաստանում տեղի ունեցած ավիավթարի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Բելառուսում սահմանափակվել է նաև ժամանցային հեռուստածրագրերի և միջոցառումների անցկացումն ու հեռարձակումը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



