Լուկաշենկոն Բելառուսում սուգ է հայտարարել՝ կապված Տու-154-ի վթարի հետ
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարել՝ կապված ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի վթարի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքնաթիռի վթարի մասին հաղորդագրությունն անտարբեր չի թողել ոչ մի բելառուսի։
«Այդ ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է, և Բելառուսն այսօր ողբում է Ռուսաստանի հետ միասին։ Այս դժվարին րոպեին մենք Ռուսաստանի կողքին ենք՝ լիովի կիսելով այդ սոսկալի վիշտը»,-ասվում է Պուտինին հասցեագրված Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում։
Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 26-ին նախագահի նստավայրի և այլ պետհաստատությունների շենքերի դրոշները կիջեցվեն՝ ի նշան զորակցության։ Սահմանափակված է նաև ժամանցային հաղորդումների հեռարձակումը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



