Լուկաշենկոն Բելառուսում սուգ է հայտարարել՝ կապված Տու-154-ի վթարի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրում դեկտեմբերի 26-ին սուգ է հայտարարել՝ կապված ՌԴ ՊՆ Տու-154 ինքնաթիռի վթարի հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ ինքնաթիռի վթարի մասին հաղորդագրությունն անտարբեր չի թողել ոչ մի բելառուսի։
«Այդ ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է, և Բելառուսն այսօր ողբում է Ռուսաստանի հետ միասին։ Այս դժվարին րոպեին մենք Ռուսաստանի կողքին ենք՝ լիովի կիսելով այդ սոսկալի վիշտը»,-ասվում է Պուտինին հասցեագրված Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում։
Նախագահի հանձնարարականով դեկտեմբերի 26-ին նախագահի նստավայրի և այլ պետհաստատությունների շենքերի դրոշները կիջեցվեն՝ ի նշան զորակցության։ Սահմանափակված է նաև ժամանցային հաղորդումների հեռարձակումը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



