Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Գառնիկ Իսագուլյան. «Եթե Տեր–Պետրոսյանը ազգերի միջև խտրականություն է դնում, ապա իրավունք չունի հային որևէ տեղ ներկայացնելու». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերի մոտ ձևավորված այն տեսակետը, թե հայկական ազատագրված տարածքները հետագայում Ադրբեջանի հետ սակարկելու նպատակով են վերցվել՝ չի համապատասխանում իրականությանը: ՀՀ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատու, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը «Փաստին» ասաց, որ նման բան երբևէ չի եղել, սակայն որոշ մարդիկ այսօր նման տեսակետ են հնչեցնում, իրենց դիրքորոշումն արդարացնելու համար: 

«ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը 1994–ին կարողացան ներկայի սահմաններով խաղաղության պայմանագիր կնքել, որտեղ հայկական կողմը կրկին զիջողի դերում հանդես եկավ: 1990 թվականին Խորհրդային Միության գոյության պայմաններում, այն ժամանակվա ԼՂԻՄ–ում մենք կարողացել էինք 11 ընտրատարածք ձևավորել և այնտեղից Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորներ ընտրվեցին: Այն ժամանակ Խորհրդային Միությունում ոչ ոք չասաց, որ ՀՀ Գերագույն խորհուրդը ոչ լեգիտիմ է, և նրա որոշումները որևէ ուժ չունեն: Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանին՝ որպես Գերագույն խորհրդի նախագահ ձայն էին տվել նաև Ղարաբաղից ընտրված պատգամավորները: Եվ ես այդպես էլ չհասկացա, թե մենք ինչու 1995 թ.–ին այլևս ԼՂՀ–ում ընտրատեղամասեր չունեցանք»,– ասաց Գ. Իսագուլյանը: 

Պարզվում է, որ հենց այդ ժամանակ էլ Լ. Տեր–Պետրոսյանը կարողացել է համոզել պատգամավորներին, թե ավելի լավ կլինի, որ ԼՂՀ–ն հանդես գա որպես անկախ երկիր, ինչն ընդունվել է այդ ժամանակին ընտրված պատգամավորների կողմից, սակայն Գ. Իսագուլյանի կարծիքով, դա նույնպես զիջում էր, իսկ ավելի ճիշտ՝ մեծ սխալ, քանի որ այն ժամանակ էլ ամենևին հարկավոր չէր նման քայլի գնալ: 

«Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայում գնդակահարեցին Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանին: Եվ հույս ունենալ, որ մի օր այդ նույն Թուրքիան հայերի հանդեպ կարող է մարդասիրական վերաբերմունք դրսևորել՝ լուրջ չէ: Ի դեպ, Լևոն Տեր–Պետրոսյանը մշտապես՝ 1988–90–ական թվականներին նույնպես այդ կարծիքին է եղել: Եվ փաստորեն, կյանքը ցույց է տալիս, որ ժամանակին ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովը ճիշտ էր, երբ ասում էր. Ղարաբաղը նրանց պետք չէ (ի նկատի ուներ «Ղարաբաղ» կոմիտեին), նրանք միայն իշխանություն են ուզում, գուցե այն ժամանակ էլ էր ոմանց պարզ, թե մարդկանցից ով ով է և ով ինչ է ուզում»,– ասաց Գ. Իսագուլյանը: 

Քաղաքական գործչի համար տարօրինակ է նաև այն, որ Տեր–Պետրոսյանը, լինելով կոսմոպոլիտ անձնավորություն և ազգային գաղափարախոսությունը համարելով կեղծ կատեգորիա, կարող է շատերի կողմից ընկալվել որպես Հայաստանի և ԼՂՀ–ի հանդեպ սրտացավություն դրսևորող քաղաքական գործիչ, քանի որ նրա ելույթն ավելի շատ հիշեցնում էր նախկինի նման մարդկանցից վրեժ լուծելու ցանկություն: 

«Հիմա էլ գուցե հերթը հասել է ղարաբաղցիներին, քանի որ, հավանաբար, մտածում է, որ ինքը նպաստեց, որպեսզի նրանք գան Հայաստան, հետո իրենից իշխանությունը վերցրեցին: Ես, իհարկե, չեմ ցանկանում նման կերպ մտածել ՀՀ առաջին նախագահի մասին, բայց այն փաստարկները, որոնք նա բերում է, զարմանում ես, թե օրինակ՝ արդյոք ինքը չի՞ նայում, թե միջազգային իրավունքի իրացման հարցն իր ծննդավայրում ինչ մակարդակի վրա է»,– ասաց Գ. Իսագուլյանը: 

ՀՀ–ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդատուի կարծիքով՝ Լ. Տեր–Պետրոսյանն իրավունք չուներ նման ելույթ ունենալ, քանի որ այն պարտվողական կեցվածք էր ենթադրում, առավել ևս՝ երբ առաջին նախագահն իր ելույթում մի քանի անգամ հակասում էր ինքն իրեն: 

«Այդ ինչպե՞ս պատահեց, որ հրեաներն ամեն օր պատերազմի մեջ լինելով 600 հազարից կարողացել են հասնել 7 միլիոնի, իսկ հայերը, չգիտես ինչու, պատերազմի «վտանգի» պատճառով արտագաղթում են: Եվ եթե նա կարծում է, որ հրեաներն առանձնահատուկ ազգ են և Աստծո ընտրյալը, ապա այդտեղ արդեն՝ վե՛րջ: Տեր–Պետրոսյանն ազգային խտրականություն է դնում և իրավունք չունի հային ներկայացնել որևէ տեղ»,– ասաց Գ. Իսագուլյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League