AIBA-ի հերթական կոնգրեսին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը
SOCIETYՇվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնգրեսի ընթացքում քննարկվել և վճռվել են մի շարք հարցեր: AIBA-ին են միացել 3 երկրների ազգային ֆեդերացիաներ, և հիմա AIBA-ի անդամ են 201 երկիր, որը ռեկորդային թիվ է: Փոփոխություններ են եղել նաև մրցավարական կանոնադրության մեջ: Այսուհետ 5 մրցավար կարող են որոշումներ ընդունել, և համակարգիչը չի մասնակցելու հաղթողի ընտրությանը: Մենամարտերից առաջ համակարգչի միջոցով տեղի է ունենալու մրցավարների վիճակահանությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարող են մասնակցել տվյալ երկրի ռաջնությանը, եթե ազգային ֆեդերացիան թույլատրի:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



