AIBA-ի հերթական կոնգրեսին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնգրեսի ընթացքում քննարկվել և վճռվել են մի շարք հարցեր: AIBA-ին են միացել 3 երկրների ազգային ֆեդերացիաներ, և հիմա AIBA-ի անդամ են 201 երկիր, որը ռեկորդային թիվ է: Փոփոխություններ են եղել նաև մրցավարական կանոնադրության մեջ: Այսուհետ 5 մրցավար կարող են որոշումներ ընդունել, և համակարգիչը չի մասնակցելու հաղթողի ընտրությանը: Մենամարտերից առաջ համակարգչի միջոցով տեղի է ունենալու մրցավարների վիճակահանությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարող են մասնակցել տվյալ երկրի ռաջնությանը, եթե ազգային ֆեդերացիան թույլատրի:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



