«Իսլամական պետության» զինյալները հարձակվել են Տրիպոլիի օդանավակայանի վրա
INTERNATIONAL NEWS«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի վրա՝ սպանելով անվտանգության 3 աշխատակցի։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Զինված գրոհայինները հարձակվել են Մաիթիկայի ավիաբազայում գտնվող բանտի վրա եւ փորձել են ազատել ձերբակալված ահաբեկիչներին։ «Սկզբում պայթյուն հնչեց, իսկ հետո նրանք զենքով հարձակվեցին»,- պատմել է անվտանգության աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ մարտում զոհվել է առնվազն 8 զինյալ։
Մաիթիկայի ավիաբազան օգտագործվում է քաղաքացիական փոխադրումների համար, քանի որ Տրիպոլիի օդանավակայանը լուրջ վնասվել է գրոհայինների հետ մարտերի հետեւանքով։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack
5
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership



