«Իսլամական պետության» զինյալները հարձակվել են Տրիպոլիի օդանավակայանի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի վրա՝ սպանելով անվտանգության 3 աշխատակցի։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Զինված գրոհայինները հարձակվել են Մաիթիկայի ավիաբազայում գտնվող բանտի վրա եւ փորձել են ազատել ձերբակալված ահաբեկիչներին։ «Սկզբում պայթյուն հնչեց, իսկ հետո նրանք զենքով հարձակվեցին»,- պատմել է անվտանգության աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ մարտում զոհվել է առնվազն 8 զինյալ։
Մաիթիկայի ավիաբազան օգտագործվում է քաղաքացիական փոխադրումների համար, քանի որ Տրիպոլիի օդանավակայանը լուրջ վնասվել է գրոհայինների հետ մարտերի հետեւանքով։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



