Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Սպանված ՌԴ դեսպանը նոր Ֆերդինանդ արքայազնի դերո՞ւմ

INTERNATIONAL NEWS
Դեկտեմբերի 19–ը Ռուսաստանի դաշնության համար Թուրքիայի հետ հարաբերությունների ճշտման նոր ցավալի առիթ դարձավ: Այդ օրը, Անկարայում բացված ֆոտոցուցահանդեսի ժամանակ, ելույթի պահին, 22–ամյա ոստիկան Մեվլյութ Մերթ Ալթինթաշը սպանեց Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին: Համացանցում հայտնված տեսագրություններից ակներև է դառնում, որ սպանության՝ հենց տեղում բարձրաձայնվող պատճառը Սիրիան է: Ավելի ճիշտ՝ ռուսների ռազմական ներկայությունը Սիրիայում, որն ահա վրեժի այսօրինակ առիթ էր դարձել «Ալլահ աքբար» կանչող երիտասարդի համար:
 
Վերլուծաբանները տագնապում են, թե ռուսական օդանավի գնդակոծման օրինակով, միջադեպը հերթական անգամ կսրի ռուս–թուրքական հարաբերությունները, վիժեցնելով ոչ միայն վերջերս սկսված համագործակցությունը Սիրիայում, երբ Թուրքիան անսաց ՌԴ–ի պահանջին՝ հետ քաշելով, այսպես կոչված, սեփական ջիհադիստներին, այլև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ էներգետիկ ոլորտում: Մյուս կողմից էլ՝ կան դիտարկումներ, դրանց թվում՝ ավանդաբար ամերիկյան ԿՀՎ–ի տիրույթում գտնվող Stratfor վերլուծական կենտրոնի համոզումը, թե դեսպանի սպանությունը ոչ թե կսրի, այլ հակառակը՝ կսերտացնի երկու երկրների համագործակցությունը, կողմերին առիթ տալով շահարկել սպանությունն ու այն օգտագործել սեփական նպատակներով:
 
Էրդողանի դեպքում կատարվածը լուսաբանվում է գյուլենականների գլխին ջարդելու և երկրում վհուկների նոր որս սկսելու տեսանկյունից: Ինչ վերաբերում է ՌԴ–ին, համարվում է, թե այս ամենը Պուտինին առիթ կտա՝ ավելի անզիջում լինել ահաբեկչության դեմ պայքարում և, իհարկե, այս պահին դրա հիմնական տարածքը համարվող Սիրիայում: Հատկապես, որ՝ դեկտեմբերի 20–ի առավոտը նշանավորվեց ռուս մեկ այլ դիվանագետի սպանությամբ. ռուսական աղբյուրների համաձայն՝ անհայտ անձինք, Մոսկվայի Բալակլավսկի պողոտայում գտնվող իր բնակարանում, սպանել են ՌԴ արտգործնախարարության Լատինամերիկյան երկրների դեպարտամենտի ղեկավար Պյոտր Պոլշիկովին: Պաշտոնական աղբյուրները նյութը գրելու պահին դեռ չէին հաստատել պատահածը, բայց ոչինչ չէր հիշեցնում այն մասին, թե ստահոդ տեղեկատվության հետ գործ ունենք:
 
Բայց այս մի սպանությունը ևս դեռ առիթ կունենանք քննարկել: Անդրադառնալով Թուրքիայի միջադեպին՝ նշենք, որ ՌԴ նախագահն արդեն հրաման է արձակել՝ դեսպան Կառլովին հետմահու պարգևատրելու մասին, իսկ կատարվածը ստոր ահաբեկչություն է որակել: Ինչ վերաբերում է դիվանագիտական կորպուսին՝ հետաքրքիր է, որ դրա մամլո խոսնակ Մարիա Զախարովան նախ իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե անհայտ անձը անկանոն կրակահերթ է արձակել, ինչի հետևանքով զոհվել է ՌԴ դեսպանը Թուրքիայում, իսկ ավելի ուշ հանդես գալով լրատվամիջոցների առջև՝ կատարվածը որակեց որպես ահաբեկչություն:
 
 
Ակներև է, որ չնայած պատահածն իրենց ուզածին պես շահարկելու ընձեռված հնարավորությանը, ռուսներն իրենք էլ շփոթված էին ու նույնիսկ չգիտեին՝ ինչպես վարվել: Մեղադրե՞ն թուրքական իշխանություններին, թե՞ պատահածը միաժամանակ բոլորին սադրող գործողություն որակեն՝ ինչպես հայտնի Ժիրինովսկին և Պետդումայի որոշ պատգամավորներ, որոնք շտապեցին դեսպանի սպանությունը երրորդ կողմին վերագրել:
 
Ինչ վերաբերում է թուրքական իշխանություններին՝ այստեղ նույնպես պատահածը ցավալի սադրանք են որակել` համոզմունք հայտնելով, թե կատարվածը որևէ կերպ չի անդրադառնա փոխհարաբերությունների վրա: Չեղյալ չի հայտարարվել նաև արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլու այցը ՌԴ, որտեղ նա պիտի սիրիական խնդիրը քննարկեր ռուս և իրանական գործընկերների հետ:
 
 
Այնպես որ, անհրաժեշտ է սպասել իրադարձությունների զարգացմանը, աչքից բաց չթողնելով միջադեպի, այսպես կոչված, միստիկական կողմը, որ նույնպես բավական քննարկվեց համացանցում. ֆոտոցուցահանդեսը, որի բացումն արեց սպանված դեսպանը՝ Ռուսաստանը թուրքական հայացքով խորագիրն ուներ, իսկ դեսպանին սպանած ոստիկանը Թուրքիայի արտգործնախարարի անվանակիցն է: Հետաքրքիր էր նաև եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անցած դարասկզբի Սարաևոյի դեպքերի և Ֆերդինանդ արքայազնի սպանության հիշատակումը, որ նույն օրերին պատահեց, և որից հետո այդքան դժբախտությունների պատճառ դարձած Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց...
 
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead