«Թռչեի մտքով տունը»` սերբ կույր գրողի կատարմամբ
CULTUREԵրեկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ սերբ գրող Վեսելին Ջելետովիչի՝ «Յոհանի սերբական սիրտը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը թարգմանել էր Բելգրադում բնակվող հայուհի Անուշ Բալայանը, ով նույնպես գրող է և բանաստեղծությունների ժողովածու ունի:
Իրենց գործընկերոջ գրքի շնորհանդեսին մասնակցելու էին եկել սերբ կույր գրողներ Դրագիշա Գաբորովիչը և Լուկա Բարբաթը: Երկուսն էլ բացի գրող լինելուց նաև երաժիշտ են՝ Դրագիշա Գաբորովիչը հանդես է գալիս Պանչևոյի «Հովան Բանդուր» երաժշտական դպրոցի կամերային համույթում: Իսկ Լուկա Բարբաթը հյուրերին զարմացրեց իր գեղեցիկ կատարմամբ՝ կիթառով կատարեց «Թռչեի մտքով տուն» հայրենասիրական երգը:
ՔՐԻՍՏԻՆԱՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



