Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել Է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող յոթ փախստականների
INTERNATIONAL NEWSԱվստրիայի ոստիկանությունը Զալցբուրգի դաշնային երկրամասի Ֆուշլ ամ Զեե քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել Է յոթ փախստականների, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին հայտնել Է ORF հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ոստիկանական ստուգայցը դեկտեմբերի 19-ի առավոտյան անցկացվել Է փախստականներին տրամադրված հանրակացարանում: Հատուկ գործողությանը նաեւ մասնակցել են Ավստրիայի Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկները եւ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության աշխատակիցները:
Ներկայում ոստիկանությունը կասկածյալների հարցաքննություններ Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



