Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել Է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող յոթ փախստականների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրիայի ոստիկանությունը Զալցբուրգի դաշնային երկրամասի Ֆուշլ ամ Զեե քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել Է յոթ փախստականների, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին հայտնել Է ORF հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ոստիկանական ստուգայցը դեկտեմբերի 19-ի առավոտյան անցկացվել Է փախստականներին տրամադրված հանրակացարանում: Հատուկ գործողությանը նաեւ մասնակցել են Ավստրիայի Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկները եւ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության աշխատակիցները:
Ներկայում ոստիկանությունը կասկածյալների հարցաքննություններ Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



