Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա հայ ընկերուհի Լորեն Հեշիյանը ցուցադրել են 1-ամյա դստերը
LIFEՀոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը եւ նրա սիրելին՝ Լորեն Հեշիյանը, անցյալ տարի դուստր ունեցան, որին Ժասմին կոչեցին:
44-ամյա դերասանն իր Instagram-ում 1-ամյա դստեր հետ տեսանյութ է հրապարակել:
«Խելացի աղջիկս, սովորում է ծափ տալ, երբ հայրիկը սկսում է երգել: Ո՞վ է աշխարհի լավագույն հայրիկը: Ծնունդդ շնորհավոր, աղջի՛կս»,- տեսանյութը մակագրել է դերասանը:
Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հեշիյանը միասին են ավելի քան 10 տարի: Ի դեպ՝ Դուեյն Ջոնսոնը 14-ամյա դուստր ունի՝ Սիմոնան, նախորդ՝ Դենի Գարսիայի հետ ամուսնությունից:
Նշենք, որ Լորենը «Բոստոն» խմբի հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիյանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



