Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա հայ ընկերուհի Լորեն Հեշիյանը ցուցադրել են 1-ամյա դստերը
ԼԱՅՖՀոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը եւ նրա սիրելին՝ Լորեն Հեշիյանը, անցյալ տարի դուստր ունեցան, որին Ժասմին կոչեցին:
44-ամյա դերասանն իր Instagram-ում 1-ամյա դստեր հետ տեսանյութ է հրապարակել:
«Խելացի աղջիկս, սովորում է ծափ տալ, երբ հայրիկը սկսում է երգել: Ո՞վ է աշխարհի լավագույն հայրիկը: Ծնունդդ շնորհավոր, աղջի՛կս»,- տեսանյութը մակագրել է դերասանը:
Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հեշիյանը միասին են ավելի քան 10 տարի: Ի դեպ՝ Դուեյն Ջոնսոնը 14-ամյա դուստր ունի՝ Սիմոնան, նախորդ՝ Դենի Գարսիայի հետ ամուսնությունից:
Նշենք, որ Լորենը «Բոստոն» խմբի հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիյանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



