Հալեպում ապստամբներն այրել են բնակիչներին տարհանող ավտոբուսները
INTERNATIONAL NEWSՍիրիացի ապստամբներն Իդլիբ նահանգի` կառավարության վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերից հիվանդներին և վիրավորներին տարհանող մի քանի ավտոբուս են այրել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավտոբուսների շարասյունը ուղևորվելիս է եղել դեպի ապստամբ ուժերի կողմից պաշարված Ֆուա և Քեֆրայա քաղաքներ:
Կառավարամետ ուժերի և ընդդիմադիրների միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հալեպի արևելյան շրջանների հետ մեկտեղ պետք է տարհանվեին շիա բնակիչներ ունեցող գյուղերը:
Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ հուսահատ վիճակում են և սպասում են քաղաքի արևելյան հատվածներից հեռանալուն:
Հիշեցնենք, որ արևելյան Հալեպի տարհանման նախնական ծրագիրը ձախողվել էր ուրբաթ` կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև հաստատված հրադադարի խախտման պատճառով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



