Հալեպում ապստամբներն այրել են բնակիչներին տարհանող ավտոբուսները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիացի ապստամբներն Իդլիբ նահանգի` կառավարության վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերից հիվանդներին և վիրավորներին տարհանող մի քանի ավտոբուս են այրել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավտոբուսների շարասյունը ուղևորվելիս է եղել դեպի ապստամբ ուժերի կողմից պաշարված Ֆուա և Քեֆրայա քաղաքներ:
Կառավարամետ ուժերի և ընդդիմադիրների միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հալեպի արևելյան շրջանների հետ մեկտեղ պետք է տարհանվեին շիա բնակիչներ ունեցող գյուղերը:
Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ հուսահատ վիճակում են և սպասում են քաղաքի արևելյան հատվածներից հեռանալուն:
Հիշեցնենք, որ արևելյան Հալեպի տարհանման նախնական ծրագիրը ձախողվել էր ուրբաթ` կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև հաստատված հրադադարի խախտման պատճառով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



