Թրամփը ԱՄՆ վարչական-բյուջետային կառավարման ղեկավար է ընտրել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կառոլինա նահանգից հանրապետական կոնգրեսական Միք Մալվեյնիին ընտրել է վարչական-բյուջետային կառավարման ղեկավարի պաշտոնում:
«Վարչական-բյուջետային կառավարման ղեկավար Միքի հետ իմ վարչակազմը ճիշտ որոշումներ կընդունի ԱՄՆ բյուջեի հետ կապված, հուսալիություն կտա մեր դաշնային կառավարությանը և կվերականգնի ամերիկացի հարկատուների վստահությունը այն հարցում, թե ինչպես են ծախսվում նրանց փողերը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Մալվեյնիին իր պոտենցիալ նշանակումն անվանել է մեծ պատիվ և հայտարարել, որ «Թրամփի վարչակազմը կվերականգնի բյուջետային և ֆիսկալ հավասարակշռությունը Վաշինգտոնում 8 տարվա անվերահսկելի ֆինանսական պլանավորումից հետո»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



