Թրամփը ԱՄՆ վարչական-բյուջետային կառավարման ղեկավար է ընտրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կառոլինա նահանգից հանրապետական կոնգրեսական Միք Մալվեյնիին ընտրել է վարչական-բյուջետային կառավարման ղեկավարի պաշտոնում:
«Վարչական-բյուջետային կառավարման ղեկավար Միքի հետ իմ վարչակազմը ճիշտ որոշումներ կընդունի ԱՄՆ բյուջեի հետ կապված, հուսալիություն կտա մեր դաշնային կառավարությանը և կվերականգնի ամերիկացի հարկատուների վստահությունը այն հարցում, թե ինչպես են ծախսվում նրանց փողերը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Մալվեյնիին իր պոտենցիալ նշանակումն անվանել է մեծ պատիվ և հայտարարել, որ «Թրամփի վարչակազմը կվերականգնի բյուջետային և ֆիսկալ հավասարակշռությունը Վաշինգտոնում 8 տարվա անվերահսկելի ֆինանսական պլանավորումից հետո»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



