Պատրաստում ենք փխրուն խմորը: Ալյուրը, աղը, փխրեցուցիչը, կարագը, վանիլինը և շաքարավազը ձեռքերով խառնում ենք մինչև ստանանք մանր փշուրներ: Այնուհետև ավելացնում ենք ձվի դեղնուցները, թթվասերը և խմոր ենք հունցում:
Խմորը երկար հունցելու կարիք չկա, բավարար է միայն գնդի տեսք տալ: Ստացված խմորը պետք է կպչուն չլինի, եթե նկատում ենք, որ խմորը կպում է ձեռքերին, կարող ենք մի քիչ ալյուր ավելացնել:
26սմ տրամագծով ձևամանի մեջ ձևաթուղթ ենք դնում և խմորը տարածում, այնպես որ կողային հատվածները բարձր լինեն: Խմորը հեշտությամբ տարածելու համար կարող ենք ձեռքերին մի քիչ ալյուր ցանել:
Այժմ պատրաստում ենք կաթնաշոռային շերտը: Կաթնաշոռը, շաքարավազը, ձվերը, թթվասերը, վանիլինը, աղը և օսլան հարում ենք բլենդերով մինչև ստանանք համասեռ զանգված:
Բալը հալեցնում ենք և հյութը քամում: Պատրաստում ենք օսլայով և շաքարավազով խառնուրդ, որը թույլ չի տա որպեսզի բալը խոնավեցնի խմորը:
Պատրաստված խառնուրդի 1/3 մասը լցնում ենք խմորի վրա, ավելացնում բալի շերտը և վրան ենք լցնում օսլայով խառնուրդի մնացած մասը:
Այնուհետև հավասարաչափ տարածում ենք կաթնաշոռային շերտը և կես ժամ թխում մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցում:
Այժմ պատրաստում ենք բեզեն: Ձվերի սպիտակուցները հարում ենք այնքան, որ ամանը շրջելիս զանգվածը չթափվի: Շարունակում ենք հարել և քիչ-քիչ ավելացնել շաքարավազը:
Ջեռոցից հանում ենք արդեն եփված կարկանդակը, սակայն ջեռոցը չենք անջատում՝ թողնում ենք 150 աստիճան ջերմաստիճանի վրա:
Բեզեն լցնում ենք ձևավորման պարկի մեջ և կաթնաշոռային շերտի վրա շրջանաձև ձևավորում ենք:
Ապա կարկանդակը տեղադրում ենք 150 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 15-20 րոպե: Բեզեի շերտը պետք է լավ եփվի, բայց չայրվի: Կարկանդակը ջեռոցից հանում ենք և թողնում ձևամանի մեջ սառչի և դուրս ենք բերում արդեն միայն ամբողջությամբ սառը վիճակում: Վերջում կարկանդակի վրա շաքարի փոշի ենք շաղ տալիս և ձևավորում ըստ ցանկության: