Էյֆելյան աշտարակը փակ է մնում գործադուլի պատճառով
INTERNATIONAL NEWSԴեկտեմբերի 17-ին Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիություները կողմ են քվեարկել գործադուլի երկարաձգմանը: Բողոքի ակցիայի պատճառով աշտարակը դեկտեմբերի 13-ից այցելությունների համար փակ է, հայտնում է RFI-ն:
«Գործադուլը շարունակելու որոշման կողմ ենք քվեարկել միաձայն»,- ասել է ֆրանսիական խոշորագույն արհմիության՝ CGT-ի ներկայացուցիչը, որը նաեւ նշել է, որ ղեկավարության հետ աշխատակիցների բանակցությունները շարունակվելու են:
Գործադուլավորները նշում են, որ ակցիայի պատճառը ղեկավարության հետ սոցիալական երկխոսության բացակայությունն է, որը ռազմավարական որոշումներ է կայացնում, առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու:
Արհմիությունների նոր նիստը կկայանա այսօր երեկոյան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



