Էյֆելյան աշտարակը փակ է մնում գործադուլի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեկտեմբերի 17-ին Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիություները կողմ են քվեարկել գործադուլի երկարաձգմանը: Բողոքի ակցիայի պատճառով աշտարակը դեկտեմբերի 13-ից այցելությունների համար փակ է, հայտնում է RFI-ն:
«Գործադուլը շարունակելու որոշման կողմ ենք քվեարկել միաձայն»,- ասել է ֆրանսիական խոշորագույն արհմիության՝ CGT-ի ներկայացուցիչը, որը նաեւ նշել է, որ ղեկավարության հետ աշխատակիցների բանակցությունները շարունակվելու են:
Գործադուլավորները նշում են, որ ակցիայի պատճառը ղեկավարության հետ սոցիալական երկխոսության բացակայությունն է, որը ռազմավարական որոշումներ է կայացնում, առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու:
Արհմիությունների նոր նիստը կկայանա այսօր երեկոյան:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



