Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է զինվորականների դեմ հարձակվող կառույցի անունը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Քայսերի քաղաքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման մեջ կասկածում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK)։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե դժվար է միանգամից հստակ ասել, թե որ կառույցն է կազմակերպել հարձակումը, սակայն բոլորը կասկածները տանում են դեպի PKK:
Նուման Քուրթուլմուշը հայտնել է, թե այս հարձակման մեջ օգտագործված պայթուցիկ նյութը նման է Ստամբուլում դեկտեմբերին 10–ին կիրառված պայթուցիկ նյութին։
Նշենք, որ Քայսերի քաղաքում ռումբոցվ բեռնված մեքենան հարվածել է արձակուրդի դուրս եկած թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել՝53 զինվորական։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



