Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է զինվորականների դեմ հարձակվող կառույցի անունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Քայսերի քաղաքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման մեջ կասկածում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK)։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե դժվար է միանգամից հստակ ասել, թե որ կառույցն է կազմակերպել հարձակումը, սակայն բոլորը կասկածները տանում են դեպի PKK:
Նուման Քուրթուլմուշը հայտնել է, թե այս հարձակման մեջ օգտագործված պայթուցիկ նյութը նման է Ստամբուլում դեկտեմբերին 10–ին կիրառված պայթուցիկ նյութին։
Նշենք, որ Քայսերի քաղաքում ռումբոցվ բեռնված մեքենան հարվածել է արձակուրդի դուրս եկած թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել՝53 զինվորական։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



