ՌԴ-ն պատրաստ է մեծացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված Կայսերիում տեղի ունեցած ահաբեկչության հետ՝ հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է մեծացնել համագործակցությունն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Ընդունեք խորին ցավակցությունները՝ կապված Կայսերի քաղաքում ահաբեկչական գործողության հետևանքով թուրք զինծառայողների մահվան հետ։ Վստահ եմ, որ նման հանցագործությունների պատասխանը պետք է դառնա էլ ավելի վճռական պայքարը ծայրահեղական խմբավորումների դեմ։ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է հետագայում էլ մեծացնել Թուրքիայի հետ համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում»,-ասվում է ցավակցական հեռագրում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



