ՌԴ-ն պատրաստ է մեծացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված Կայսերիում տեղի ունեցած ահաբեկչության հետ՝ հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է մեծացնել համագործակցությունն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Ընդունեք խորին ցավակցությունները՝ կապված Կայսերի քաղաքում ահաբեկչական գործողության հետևանքով թուրք զինծառայողների մահվան հետ։ Վստահ եմ, որ նման հանցագործությունների պատասխանը պետք է դառնա էլ ավելի վճռական պայքարը ծայրահեղական խմբավորումների դեմ։ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է հետագայում էլ մեծացնել Թուրքիայի հետ համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում»,-ասվում է ցավակցական հեռագրում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



