Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
SOCIETYԴեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



