Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 16-ին, ժամը 15.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ-ին մեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 98 DQ 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների՝ կանչ վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



