Պեկինում տագնապի ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել օդի աղտոտման պատճառով
SOCIETYՉինաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 17-ից մինչեւ 21-ը բնապահպանական անվտանգության ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարվել օդի աղտոտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ դա կապված Է Պեկինում եւ մերձակա շրջաններում՝ Տյանցզին քաղաքում եւ Հեբեի, Շանդունի եւ Հունանի նահանգներում, օդի աղտոտման մակարդակի աճի հետ:
2013 թվականի վերջին Պեկինում ընդունվել Էր «Օդի սաստիկ աղտոտմանն շտապ հակազդելու ծրագիրը»: Այն քաղաքային ծառայությունների եւ ձեռնարկությունների գործողությունները կանոնակարգում Է բնապահպանական տագնապի չորս մակարդակներին (կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր) համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



