Պեկինում տագնապի ամենաբարձր մակարդակն Է հայտարարվել օդի աղտոտման պատճառով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉինաստանի մայրաքաղաքում դեկտեմբերի 17-ից մինչեւ 21-ը բնապահպանական անվտանգության ամենաբարձր՝ կարմիր մակարդակն Է հայտարարվել օդի աղտոտման պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
Նրա տվյալներով՝ դա կապված Է Պեկինում եւ մերձակա շրջաններում՝ Տյանցզին քաղաքում եւ Հեբեի, Շանդունի եւ Հունանի նահանգներում, օդի աղտոտման մակարդակի աճի հետ:
2013 թվականի վերջին Պեկինում ընդունվել Էր «Օդի սաստիկ աղտոտմանն շտապ հակազդելու ծրագիրը»: Այն քաղաքային ծառայությունների եւ ձեռնարկությունների գործողությունները կանոնակարգում Է բնապահպանական տագնապի չորս մակարդակներին (կապույտ, դեղին, նարնջագույն եւ կարմիր) համապատասխան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



