Ասադը պատմել է, թե ինչպես կարող է Թրամփը դառնալ Սիրիայի դաշնակից
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
«Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա հայտարարությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի և այլ երկրների հարցերին չխառնվելու հարցերի շուրջ, եղել են հստակ և հասկանալի: Դա, իհարկե, լավ է: Սակայն ամեն ինչ կախված է Թրամփի՝ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու կամքից և թե որքանով նա կկարողանա դա անել: Բոլորին հայտնի է, թե ԱՄՆ-ում որքանով է լոբբին հզոր»,-«Ռոսիա-24-ին տված հարցազրույցում ասել է Ասադը:
Նրա խոսքով, եթե Թրամփը կարողանա հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները և իրականում գործի ահաբեկչության դեմ, ապա կդառնա Սիրիայի միակ դաշնակիցը: «Եվ ձերը նույնպես, մենք ձեզ հետ մշտապես հենց այդ կոչն ենք անում»,- ընդգծել է Ասադը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



