Ասադը պատմել է, թե ինչպես կարող է Թրամփը դառնալ Սիրիայի դաշնակից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի նախագահ Բաշար Ասադը հնարավոր է համարում, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը դառնա Սիրիայի «միակ» դաշնակիցը:
«Թրամփի նախընտրական արշավի ընթացքում նրա հայտարարությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի և այլ երկրների հարցերին չխառնվելու հարցերի շուրջ, եղել են հստակ և հասկանալի: Դա, իհարկե, լավ է: Սակայն ամեն ինչ կախված է Թրամփի՝ այդ ուղղությամբ քայլերը շարունակելու կամքից և թե որքանով նա կկարողանա դա անել: Բոլորին հայտնի է, թե ԱՄՆ-ում որքանով է լոբբին հզոր»,-«Ռոսիա-24-ին տված հարցազրույցում ասել է Ասադը:
Նրա խոսքով, եթե Թրամփը կարողանա հաղթահարել այդ բոլոր խոչընդոտները և իրականում գործի ահաբեկչության դեմ, ապա կդառնա Սիրիայի միակ դաշնակիցը: «Եվ ձերը նույնպես, մենք ձեզ հետ մշտապես հենց այդ կոչն ենք անում»,- ընդգծել է Ասադը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



