Ճապոնիան կլուծի՞ ՌԴ–ի հետ ունեցած տարածքային վեճը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի վարչապետը հայտարարել է, թե պատրաստ է վերջ դնել Ռուսաստանի հետ ունեցած տարածքային վեճին: «Ես ցանկանում եմ բարձր մակարդակով բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վճռական եմ տրամադրված՝ առկա տարածքային վեճին վերջ դնելու հարցում»,– ասել է Սինձո Աբեն և հավաստել, որ դեկտեմբերի 8–ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինն իր երկիր կայցելի: «Ռիա նովոստին» հիշեցնում է, որ թեպետ 1956–ին ԽՍՀՄ–ն ու Ճապոնիան հռչակագիր են ստորագրել պատերազմական վիճակի դադարեցման մասին, սակայն, ո՛չ այդ ժամանակ, ո՛չ ներկայիս ՌԴ–ի հետ Ճապոնիան խաղաղ պայմանագիր չի կնքել տարածքային վեճի առարկա հանդիսացող Կուրիլյան կղզիների առիթով:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



