Ճապոնիան կլուծի՞ ՌԴ–ի հետ ունեցած տարածքային վեճը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի վարչապետը հայտարարել է, թե պատրաստ է վերջ դնել Ռուսաստանի հետ ունեցած տարածքային վեճին: «Ես ցանկանում եմ բարձր մակարդակով բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վճռական եմ տրամադրված՝ առկա տարածքային վեճին վերջ դնելու հարցում»,– ասել է Սինձո Աբեն և հավաստել, որ դեկտեմբերի 8–ին ՌԴ նախագահ Վլ. Պուտինն իր երկիր կայցելի: «Ռիա նովոստին» հիշեցնում է, որ թեպետ 1956–ին ԽՍՀՄ–ն ու Ճապոնիան հռչակագիր են ստորագրել պատերազմական վիճակի դադարեցման մասին, սակայն, ո՛չ այդ ժամանակ, ո՛չ ներկայիս ՌԴ–ի հետ Ճապոնիան խաղաղ պայմանագիր չի կնքել տարածքային վեճի առարկա հանդիսացող Կուրիլյան կղզիների առիթով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



