Լավրովն ու Շթայնմայերը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հալեպում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ քննարկել է իրավիճակը Հալեպում, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կայացած հեռախոսազրույցից հետո նախարարները տեսակետներ են փոխանակել Սիրիայում ճգնաժամի կարգավորման ընթացքի մասին՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով իրավիճակին Հալեպում ու ահաբեկիչներից ազատագրված թաղամասերում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



