Լավրովն ու Շթայնմայերը հեռախոսով քննարկել են իրավիճակը Հալեպում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր գերմանացի գործընկեր Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ քննարկել է իրավիճակը Հալեպում, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր կայացած հեռախոսազրույցից հետո նախարարները տեսակետներ են փոխանակել Սիրիայում ճգնաժամի կարգավորման ընթացքի մասին՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով իրավիճակին Հալեպում ու ահաբեկիչներից ազատագրված թաղամասերում խաղաղ բնակչությանը հումանիտար օգնություն տրամադրելու խնդիրներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Հունիսի 11-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Անոմալ չափերի օձ՝ Սյունիքում



