Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ (վիդեո)
PHOTOԱյսօր ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Թրամփ աշտարակում։
Հանդիպումից հետո լրագրողների առաջ Թրամփը Քանյեին անվանել է «լավ մարդ» ու ասել, որ իրենք «երկար ժամանակվա ընկերներ են»։
Քանյեն անտեսել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերը ու չի պատասխանել նաև հարցին, թե արդյո՞ք Թրամփի երդմնակալությանը ելույթ է ունենալու։
«Ես հենց հիմա միայն ցանկանում եմ նկարվել»,- ժպտալով ասել է Քանյեն։
«Հոգ տար քո մասին, շուտով կտեսնեմ քեզ»,-ասել է Դոնալդ Թրամփը Քանյեին։
Հիշեցնենք, որ Քանյեն հոսպիտալացումից առաջ իր համերգի ժամանակ ասել էր, որ ինքն ընտրություններին չի մասնակցել, սակայն եթե մասնակցեր, ապա կընտրեր Թրամփին։




1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



