Քանյե Ուեսթը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ (վիդեո)
ՖՈՏՈԱյսօր ռեփեր Քանյե Ուեսթը հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։ Հանդիպումը կայացել է Նյու Յորքում՝ Թրամփ աշտարակում։
Հանդիպումից հետո լրագրողների առաջ Թրամփը Քանյեին անվանել է «լավ մարդ» ու ասել, որ իրենք «երկար ժամանակվա ընկերներ են»։
Քանյեն անտեսել է լրագրողների՝ իրեն ուղղված հարցերը ու չի պատասխանել նաև հարցին, թե արդյո՞ք Թրամփի երդմնակալությանը ելույթ է ունենալու։
«Ես հենց հիմա միայն ցանկանում եմ նկարվել»,- ժպտալով ասել է Քանյեն։
«Հոգ տար քո մասին, շուտով կտեսնեմ քեզ»,-ասել է Դոնալդ Թրամփը Քանյեին։
Հիշեցնենք, որ Քանյեն հոսպիտալացումից առաջ իր համերգի ժամանակ ասել էր, որ ինքն ընտրություններին չի մասնակցել, սակայն եթե մասնակցեր, ապա կընտրեր Թրամփին։




1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



