Մակեդոնիայում ընդդիմությունը հրաժարվել է ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
INTERNATIONAL NEWSՄակեդոնիայում ընդդիմությունը հրաժարվել է ընդունել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող կուսակցությունը, հայտնում է AFP–ը։
Պետական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքում Մակեդոնիայում իշխող VMRO-DPMNE կուսակցությունը ստացել է 123 մանդատից 51-ը։ Նրա գլխավոր մրցակից Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ստացել է 49 մանդատ։
Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որն ի սկզբանե հայտարարել էր հաղթանակի մասին, նշել է, որ ընտրություններից առաջ եւ դրանց հաջորդած ժամանակաշրջանում մի շարք խախտումներ են եղել։ Կուսակցության անդամների կարծիքով դրանք ազդել են քվեարկության արդյունքների վրա։
Ընտրություններին ներկա ԵԱՀԿ դիտորդները ընտրախախտումների մասին չեն հայտնել։
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



