Մակեդոնիայում ընդդիմությունը հրաժարվել է ընդունել խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄակեդոնիայում ընդդիմությունը հրաժարվել է ընդունել կիրակի կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ հաղթել է իշխող կուսակցությունը, հայտնում է AFP–ը։
Պետական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ ընտրությունների արդյունքում Մակեդոնիայում իշխող VMRO-DPMNE կուսակցությունը ստացել է 123 մանդատից 51-ը։ Նրա գլխավոր մրցակից Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը ստացել է 49 մանդատ։
Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, որն ի սկզբանե հայտարարել էր հաղթանակի մասին, նշել է, որ ընտրություններից առաջ եւ դրանց հաջորդած ժամանակաշրջանում մի շարք խախտումներ են եղել։ Կուսակցության անդամների կարծիքով դրանք ազդել են քվեարկության արդյունքների վրա։
Ընտրություններին ներկա ԵԱՀԿ դիտորդները ընտրախախտումների մասին չեն հայտնել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



