Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել Է Պալմիրայի եւ Հալեպի իրադրությունը
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել Է Սիրիայի, մասնավորապես, Պալմիրայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Պալմիրայի իրադրության, ինչպես նաեւ Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման շուրջ»,- ասել Է նա:
«Նաեւ քննարկվել Է Ռուսաստանի նախագահի՝ այս շաբաթ Ճապոնիա կատարելիք այցի նախապատրաստման ընթացքը, այդ թվում՝ այն հարցերը, որոնք լինելու են բանակցությունների օրակարգում»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



