Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել Է Պալմիրայի եւ Հալեպի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել Է Սիրիայի, մասնավորապես, Պալմիրայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Պալմիրայի իրադրության, ինչպես նաեւ Հալեպում սիրիական զորքերի առաջխաղացման շուրջ»,- ասել Է նա:
«Նաեւ քննարկվել Է Ռուսաստանի նախագահի՝ այս շաբաթ Ճապոնիա կատարելիք այցի նախապատրաստման ընթացքը, այդ թվում՝ այն հարցերը, որոնք լինելու են բանակցությունների օրակարգում»,-հավելել Է Պեսկովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



